Թրամփը հայտնել է, որ ընտրությունների արդյունքները հետաքննելու համար ցանկանում է հատուկ դատախազ նշանակել

08:36 • 24.12.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերստին ընդգծել է, որ պետության ղեկավարի ընտրություններում ենթադրյալ կեղծիքների հետաքննության համար անհրաժեշտ է հատուկ դատախազ նշանակել։

«Տեսնելով 2020 թվականի նախագահական ընտրություններում ձայների զանգվածային կեղծումը՝ ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր կարծում են՝ մեզ անհապաղ ահրաժեշտ չէ ուժեղ, հմուտ և արդար հատուկ դատախազ։ Այս ընտրությունները մեր երկրի պատմության մեջ ամենակոռումպացվածն էին և պետք է ուշադիր հետաքննության ենթարկվեն»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Ավելի վաղ Wall Street Journal թերթն իր աղբյուրերին հղումով հայտնել էր, որ Թրամփը ցանկանում է հատուկ դատախազ նշանակել՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները հետաքննելու համար։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկությունը հաստատել է երկրի նախագահի պաշտոնի համար անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենի տարած հաղթանակը։

Բայդենը ստացել է Կալիֆոռնիա նահանգի 55 ընտրիչների բոլոր ձայները՝ հավաքելով ավելի քան 270 ձայն, որն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ դառնալու համար: Ընդհանուր 538 ձայներից դեմոկրատը ստացել է 302-ը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 232:

Ընտրիչների քվեարկությունը ընտրությունների արդյունքները պաշտոնական են դարձնում, սակայն վերջնական դրանք կդառնան հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի համատեղ նիստը կհաստատի դրանք:

Չնայած քվեարկության արդյունքներին, գործող նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ընդունել իր պարտությունը։