Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու Lada-ն. կան վիրավորներ. Lexus-ի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan.com

01:25 • 24.12.20

Դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանի վարած Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Նորայր Յանիկյանի վարած ВАЗ 21144 մակնիշի 90 OM 006 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը: 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Lexus-ի վարորդը եղել է ոչ սթափ, իսկ ВАЗ-ինը՝ սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: