Արգենտինան կորոնավիրուսի տարածման աճով պայմանավորված փակել է մուտքը երկիր ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար. ТАСС

01:56 • 24.12.20

Արգենտինայի իշխանությունները որոշում են ընդունել դեկտեմբերի 25-ից երկիր մուտքը փակել հարևան երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Todo Noticias հեռուստաալիքին:

Նշվում է, որ նման որոշման համար պատճառ է դարձել երկրում կորոնավիրուսով հիվանդացության աճը:

Բացի դա, երկիր մուտքը խստացվում է նաև Արգենտինայի քաղաքացիների և ռեզիդենտների համար, որոնք այժմ հարավամերիկյան այս հանրապետություն կկարողանան գալ միայն մայրաքաղաքային օդանավակայաններով: Մեկ այլ պարտադիր պահանջ է նաև կորոնավիրուսի ախտորոշիչ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Երկիր ժամանումից հետո մարդիկ ստիպված լինեն նաև 7 օր կարանտինի մեջ լինել:

Ավելի վաղ Արգենտինայում թույլատրված էր հարևան երկրներից զբոսաշրջիկների մուտքը: Ինչպես հստակեցնում է հեռուստաալիքը, իշխանությունները դադարեցնում են ավիահաղորդակցությունը այն երկրի հետ, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ: