Սիրիայի կառավարական բանակն Ալ Ռաքքայում նախապատրաստվում է թուրքական ուժերի հետ հավանական բախմանը
Սիրիայի արաբական բանակն ուժեղացրել է դիրքերը Ալ Ռաքքա նահանգի հյուսիս-արևմտյան շրջանում՝ թուրքական զինուժի և նրանց դաշնակից զինյալների կողմից իրականացված հարձակումներից հետո, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Ըստ հարակից Հալեպի նահանգապետարանի ռազմական աղբյուրի, Սիրիայի արաբական բանակն ուժեղացրել է դիրքերը՝ Այն Իսսա գյուղում Թուրքիայի և նրա դաշնակից զինյալների հետ հնարավոր առճակատմանը դիմագրավելու նպատակով:
Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական բանակը սերտորեն համագործակցում է իր ռուս խորհրդատուների հետ, քանի որ նրանք սպասում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի որոշմանը՝ Այն Իսսայի ճակատագրի վերաբերյալ:
Հալեպի նահանգապետարանի ռազմական աղբյուրը նշել է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը մերժել են Այն Իսսա գյուղը Սիրիայի արաբական բանակին հանձնելու գաղափարը, սակայն, թուրքական զինուժի և նրանց դաշնակից զինյալների հնարավոր հարձակման դեպքում, Սիրիայի դեմոկրատական ուժերը ավելի շուտ կնախընտրեն կառավարության հետ պայմանագիր կնքել, քան քաղաքը հանձնել Անկարային հավատարիմ ուժերին:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Թուրքիայի կողմից աջակցություն վայելող զինյալներներն արդեն մի քանի գրոհներ են սկսել Այն Իսա գյուղի վրա, բայց Սիրիաի ժողովրդավարական ուժերի կողմից տեղում կանգնեցվել են առաջխաղացման նրանց բոլոր փորձերը:
Թուրքիան ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը՝ տարածվելով Այն Իսսայում, որպիսի վերահսկողություն հաստատի Հալեպ-Քամշլի ռազմավարական ճանապարհի վրա, որն անցնում է Ալ Ռաքքայի վարչական մայրաքաղաքից հյուսիս գտնվող այս ռազմավարական գյուղով:
Թուրքիայի կողմից աջակցություն վայելող զինյալներն արդեն վերահսկում են Ալ-Հասաքե նահանգի Ռաս Ալ-Աին առանցքային քաղաքը, ուստի Այն Իսսայի գրավումը նրանց թույլ կտա ընդլայնել իրենց բուֆերային գոտին Արաբական Հանրապետության հյուսիսային սահմանի երկայնքով:










