Չինաստանում հակամոնոպոլիական հետաքննություն է սկսվել Alibaba կորպորացիայի նկատմամբ
Չինաստանի Շուկայի հսկողության վարչությունը հետաքննություն է սկսել Alibaba կորպորացիայի նկատմամբ՝ հակամոնոպոլիական օրենսդրության խախտումների կասկածանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Չինաստանում սկսված հետաքննության մասին հաղորդվել է հինգշաբթի երկրի Կենտրոնական հեռուստաալիքով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ընկերությունը մեղադրվում է հարկադրանքի քաղաքականություն վարելու մեջ, երբ «սպառողի մոտ 2 հնարավոր տարբերակներից ընտրելու համար մնում է միայն մեկը»:










