Այս մարդիկ պահանջում են իրենց զավակների վերադարձը, որը պետք է պատկան մարմինները կազմակերպեն, ոչ թե բախտի քմահաճույքին հանձնեն․ քահանան միացել է անհետ կորած և գերեվարված զինծառայողների ակցիային

19:37 • 24.12.20

Այս մարդկանց պահանջն արդար է, իրենք պահանջում են իրենց զավակների վերադարձը, որը պետք է պատկան մարմինները կազմակերպեն և ոչ թե բախտի քմահաճույքին հանձնեն։ Մենք միանում ենք նրանց, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք, և նրանք ավելի լուրջ զբաղվեն այս խնդրով․ լրագրողներին հետ զրույցում ասաց Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու քահանա  Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով մասնակցում է անհետ կորած և գերեվարված զինծառայողների ակցիային։

Դիտարկմանը, թե Ամենայն հայոց կաթողիկոսը միացել էր վարչապետի հրաժարականի պահանջին, ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք, քահանան նշեց, որ կիսում է վեհափառ հայրապետի մոտեցումը այդ հարցի շուրջ։

«Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն էլ է միացել այդ կոչին, միացել են ազգի ապագայով մտահոգ բոլոր մարդիկ։ Երբ երկուսուկես տարի առաջ անընդհատ ասվում էր՝ եկեղեցին առանձին է պետությունից ուզում էին եկեղեցուն այս պրոցեսներից հեռու պահեին, երբ եկեղեցու վճռորոշ ձայնը պետք է հնչեր, դրանից մտահոգված էին և ուզում էին, չմոռանանք որ եկեղեցին 700 տարի եկեղեցին պահել է պետություն՝ առանց պետականության և բանակի և ժառանգել է այսօրվա իշխանություններին։ Թող բարի լինեն այսօրվա պարտքը կատարեն բարեխիղճ ձևով, որ եկեղեցին ստիպված չլինի միջամտելու»,– ասաց նա։

Անդրադառնալով Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու քահանայի՝ վարչապետին ձեռքով չբարևելուն, Զարեհ Աշուրյանը նշեց․ «4-րդ դարում Տիրան երկրորդ Ուրացող թագավոր գոյություն ուներ, ով իր ապօրինություններով աչքի էր ընկնում և կար Հուսիկ առաջին Պարթև կաթողիկոս, ով արգելեց թագավորին մտնել եկեղեցի և խելագար, որը ցասումով հրահանգեց, որպեսզի կաթողիկոսին սպանեն, ինչը և տեղի ունեցավ։ Հիմա, փառք Աստծո, դա հնարավոր չէ իրագործել, բայց ես կիսում եմ Տեր հոր արարքի ամբողջ պատասխանատվությունը, ես էլ իր տեղը լինեի այդպես կարձագանքեի։ Շահարկում են, թե մարդը եկել էր եկեղեցի՝ զղջալու, աղոթելու։ Եկեղեցում սեղմում է նրա ձեռքը, ով եկել է զղջումով ապաշխարության համար և ոչ թե փիառ անելու կամ մոմերի առաջ լուսանկարվելու»։

Դիտարկմանը, թե դեպքից հետո հալածանքներ սկսվեցին Սիսիանի հոգևորականի նկատմամբ, քահանան նշեց, որ բոլորս ականատես ենք եղել այդ ամեն ինչին․ «Կարծում եմ՝ հավատացյալ մարդը նման արարք չէր կատարի, իսկ նրանք, ովքեր կատարեցին, հավատքի հետ ընդհանրապես առնչություն չունեն»։