Բրազիլիայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 7.3 միլիոնը. RT

06:56 • 24.12.20

Բրազիլիայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է ավելի քան 46 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ 1 օրում հայտնաբերվել է վարակման 46 696 դեպք: Այսպիսով համավարակի սկզբից ի վեր Բրազիլիայում կորոնավիրուս է հաստատվել 7 365 517 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ Բրազիլիայում վիրուսի հետևանքով մահացել է 189 220 պացիենտ, իսկ ապաքինվել է 6 405 356-ը:

Հիշեցնենք, որ երկրում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել էր 7 միլիոնը դեկտեմբերի 17-ին: