Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները, վարչապետի հրամանը օրենք չէ. փոխոստիկանապետ

14:49 • 24.12.20

Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից գրեթե ազատման դեպքեր չեն եղել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ «Շատերը անձնական խնդիրներից ելնելով են հրաժարականի դիմում ներկայացնում»,-ասաց Ֆիդանյանը, բայց թե ինչ խնդիր է, փոխոստիկանապետը հրաժարվեց ներկայացնելև հավելեց, որ 2018 թվականին ոստիկանությունից ազատվածների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան՝ այս տարի։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ոստիկանապետը չի գալիս կառավարության նիստերին և արդյոք ճիշտ է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխոստիկանապետը պատասխանեց. «Նման հարց առկա չէ, ես ձեզ վստահեցնում եմ, իսկ ինչու եմ ես ներկայանում, քանի որ անձամբ ես եմ կանոնակարգում իրավական խումբը»։  

Հարցին՝ եթե վարչապետից «արյան գետեր հոսելու» հրահանգ լինի, կկատարի՞, նա ասաց, որ իրենք կատարում ենք օրենքով իրենց վերապահված գործառույթները: «Վարչապետի հրամանը օրենք չէ»,ասաց նա: Այնուամենայնիվ հարցին, թե եղել է նման հրահանգ, ինչի մասին ասում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նա նշեց՝ այն ժամանակ այլ պաշտոն էր զբաղեցնում և դա պետք է հարցնել այն անձանց, ովքեր այնտեղ ներկա են եղել:

Արա Ֆիդանյանն ասաց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից թողնել, հեռանալու կոչեր չի լսել: «Լսել եմ այն, որ միանշանակ իրավացիորեն Վլադիմիր Գասպարյանը կոչ է անում, որ այլ գործողություններ չդիմեն, և որևէ մեկը ոստիկանությունում որևէ այլ գործողության չի դիմում»,-ասաց նա: