Անհետ կորածների և գերեվարվածների հարազատներն անհնազանդության ակցիա արեցին Երևանում (տեսանյութ)
20.03
Ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցից շարժվեցին դեպի Կառավարության շենք։ Կառավարության դիմաց մոտ երկու ժամ սպասելուց հետո անհետ կորածի հարազատ Սերգո Գալստյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ակցիան դադարեցնում են քանի, որ վաղը՝ ժամը 10։30-ին ավելի քան 20 ծնող հանդիպելու են Նիկոլ Փաշինյանի հետ։
18.55
Այս պահին ոստիկանականները կոշտ ուժով բերման են ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին:
Նշենք, որ բերման ենթարկվածներից մեկը նաև վնասվածք ստացավ:
Ոստիկանները փորձում են քաղաքացիներին տեղափոխել մայթեր, որպեսզի չխանգարեն երթևեկությանը:
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ կարծում է՝ ծառայություն իրականացնողները ոստիկաններ չեն, քանի որ աղջիկներին անգամ հարվածում են:










