Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով գնացին Գլխավոր դատախազության մոտ, իսկ այժմ շարունակում են ակցիան և նստացույցը (տեսանյութ)

10:20 • 24.12.20

13:20

Քաղաքացիների նկատմամբ անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին։

Մեկի համար շտապօգնություն է եկել, մյոսի համար արդեն գալիս: Ըստ ականատեսների՝ մի երիտասարդ ևս վնասվածք է ստացել:

Նիկոլ Փաշինյանի մեքենան կարողացել է դուրս գալ շրջափակումից՝ չնայած նրան, որ ցուցարարները փորձում էին խանգարել:

13:10

Կառավարության շենքի մոտ կրկին լարված իրավիճակ է:

Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, ցուցարարները շարունակում էին վանկարկել, «Ամոթ, դավաճա՛ն, հեռացիր»: Ոստիկանները ուժ են կիրառում, ցուցարարներին հրում են դեպի մայթ:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները զանգվածային բերման են ենթարկում: «Թող բոլորիս տանեն, Նիկոլն ինչ ուզում է, թող անի, տանում եք տղերքին տա՞ք թուրքին»,- բացականչում են ցուցարարները:

Նշենք, որ ոստիկանների հետ հրմշտոցից մի կնոջ ինքնազգացողություն է վատացել, նավնսվածք է ստացել:

10։58

Կառավարության շենքի մոտ միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները հորդորում էին ոստիկաններին չպաշտպանել իրենց բնութագրմամբ ստոր  դավաճանին:

Ոստիկաններից մեկն արձագանքեց՝ ոստիկանին բան մի ասեք, ոստիկանն իր գործն է անում:

«Բան չենք ասում, ոստիկանությունը ծառայում է ստորին: Դավաճանին մի պաշտպանեք, մենք ասում ենք՝ ոստիկանությունը պետք է օրենքին ծառայի, ոչ թե որևէ ստահակի»,- ասում էին քաղաքացիները:

Ոստիկանն էլ արձագանքեց՝ չկա նման բան, ոստիկանությունը ծառայում է օրենքին:

Քաղաքացիներից մեկն էլ մոտեցավ ոստիկանին ու ասաց՝ տեղյա՞կ է արդյոք, որ կիրակի Էջմիածնում հանցագործություն է նախապատրաստվում, կաթողիկոսին ուզում են դուրս հանել Մայր Աթոռից:

Քաղաքացիները շարունակում էին կոչ անել ոստիկաններին՝ չպաշտպանել դավաճանին: «Դուք հայրենիքը դավաճանած մարդուն եք պաշտպանում, ձեր գործը հայրենիքին,  ժողովրդին պաշտպանելն է, Սյունիքը պաշտպանեք, դատարկվող գյուղերը պաշտպանեք, Սյունիքն էսպես պաշտպանված չէ, ոնց որ էս ստոր դավաճանն է պաշտպանված»,- ասում էին նրանք:

10։20

Այսօր ժամը 11:00-ին նախատեսված է կառավարության հերթական նիստը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ ժամը 10:00-ից իրենք շրջափակելու են կառավարության շենքը:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր ժամը 10:00-ից կառավարության շենքի բոլոր մուտքերը շրջափակվելու են: Նա հայտարարել էր, որ չպետք է թույլ տան Նիկոլ Փաշինյանին մոտք գործել կառավարության շենք և անցկացնել գործադիրի նիստը:

Այս պահին սակայն ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել կառավարության շենքի մոտ, ոստիկաններն իրենք են շրջափեկել կառավարության շենքը: