Թրամփը մեղադրել է Իրանին Բաղդադում ամերիկյան դեսպանատան ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման մեջ: Այս մասին հայտնում է RT-ն:
«Բաղդադում մեր դեսպանությունը կիրակի մի քանի հրթիռային հարված է ստացել: 3 հրթիռ չի հաջողվել օդ բարձրացնել: Կռահեք՝ որտեղից էին դրանք. Իրան»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ «եթե սպանվի գեթ մեկ ամերիկացի, ապա նա Իրանին պատասխանատվության կկանչի»:
Դեկտեմբերի 21-ին Իրանի «կանաչ տարածք» հատվածը ենթարկվել էր հրթիռակոծության: ԱՄՆ դեսպանատան տարածքն աննշան տուժել էր:










