Արցախի Նախիջևանիկ համայնքի ճանապարհն անվտանգ չէ, թուրքը ճամփին է. համայնքի մանկավարժ (տեսանյութ)

15:29 • 25.12.20

Այս պահին խնդիրները շատ մեծ են, ժողովուրդն անորոշ վիճակում է, չգիտի՝ ինչ անի: Ղեկավարությունը ժողովրդի հետ կապված հարցերին պետք է լուրջ վերաբերվի: Այս մասին Արցախում Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Նախիջևանիկ համայնքի դպրոցի մանկավարժ Վիգեն Ասրյանը:

Մանկավարժը պատմեց, որ Նախիջևանիկի ճանապարհը անվտանգ չէ: «Թուրքը շատ ժամանակ գալիս, ճամփին կանգնում է, մենք էլ պետք է գոնե կարողանանք մեր ինքնապաշտպանությունն ապահովել»:

ԱԱԾ-ի ավելի վաղ արած այն հայտարարության մասին, թե այն զենքերը, որոնք բնակիչները ստացել են պատերազմի ժամանակ, պետք է հանձնեն, արցախցին որակեց որպես ժողովրդի ձեռքից զենքը տանել, պահեստավորել և թուրքին ժողովրդի վրա բաց թողել: «Եթե այսպես շարունակվի, մեր ժողովուրդը պետք է հավաքվի, ջոկատներ կազմի, մեր պատերազմը շարունակենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։