Ղարաբաղյան դասեր. Աբխազիայի համար ակնհայտ է՝ ինչ նպատակով է Վրաստանն անօդաչու սարքեր գնում. EurAsia Daily
Վրաստանը հերթական անգամ զարգացնելով ռազմական ներուժը, իր գործողությունները հիմնավորում է բացառապես տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությամբ: Սակայն, Աբխազիայի ԱԳՆ-ում նշել են, որ հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքերի գնումը դժվար է հիմնավորել ինքնապաշտպանության շահերով, գրում է EAdaily լրատվականը:
2021 թվականին Հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ ձեռք բերելու ծրագրերի մասին հայտնի է դարձել խորհրդարանական լսումների ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթից: Բացի այդ, նա նշել է, որ վերջերս Իսրայելի հետ համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի ՀՕՊ համակարգի վերականգնման և ամբողջական արդիականացման մասին:
Ինչպես ընդգծում են Սուխումում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույսի ներքո, որտեղ ակտիվորեն օգտագործվում էին անօդաչու մարտական սարքեր, որոնց շնորհիվ ադրբեջանական կողմը կարողացել է հարձակողական գործողություն զարգացնել, մեծ ակտուալություն են ձեռք բերում Վրաստանի՝ այդպիսի գերճշգրիտ զենքի տեսակների ձեռքբերման ծրագրերը:
«Միանգամայն ակնհայտ է, որ զենքի այս ժամանակակից տեսակները կարող են օգտագործվել բացառապես չկարգավորված հակամարտությունների ռազմական լուծման համար»,-ասել են Աբխազիայի արտգործնախարարությունում:
Վրաստանի իշխանությունների նման գործողությունները, նշում է Սուխումը, ակնհայտորեն ցույց է տալիս Վրաստանի բացահայտ թշնամական վերաբերմունքն ամենամոտ հարևանների նկատմամբ և լիովին արժեզրկում է գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառության ցանկացած դեկլարատիվ քայլ: Կասկած չկա, որ Վրաստանը ռազմականացնելու ընթացքին ակտիվորեն աջակցում է պաշտոնական Վաշինգտոնը ՝ հանդես գալով որպես Թբիլիսիի ռազմավարական գործընկեր, նշում է ԱԳՆ-ն:
Սուխումում համոզված են, որ Վրաստանում ռազմականացման գործընթացի ակտիվացումը ծայրաստիճան վտանգավոր է և ուղիղ սպառնալիք է խաղաղության և կայունության համար: Աբխազական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնում Վրաստանի իշխանությունների նման սադրիչ գործողությունների կապակցությամբ, որոնք կոչված են լարվածության նոր փուլ առաջացնել հակամարտության գոտում:
«Հաշվի առնելով առկա իրավիճակը ՝ աբխազական կողմը մտադիր է մանրամասն բացատրություններ պահանջել ԱՄՆ ներկայացուցիչներից ՝ կապված ռազմական ներուժը աճեցնելու վրացական ղեկավարության մտադրությունների հետ, ինչպես նաև հիմնավորված փաստարկներ պահանջել մեր տարածաշրջանում այդքան ճշգրիտ և ծայրաստիճան արդյունավետ հարձակողական զենքի հետագա օգտագործման ծրագրերի վերաբերյալ»,-նշել են ԱԳՆ-ում:










