Բրազիլիայում մինչ այժմ կորոնավիրուսից շուրջ 190 հազար մարդ է մահացել. RT

06:08 • 25.12.20

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 58 428 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7 423 945-ի, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 189 982 դեպք է գրանցվել: 

Մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսից ապաքինվել է 6 448 740 վարակակիր:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ցուցանիշներով աշխարհում երրորդ տեղն է` զիջելով ԱՄՆ-ին ու Հնդկաստանին: