Ֆիլիպիններում 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11:50 • 25.12.20

6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների Կալատանգան քաղաքից շուրջ 2,5 կիլոմետր հեռավորությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է ծովում, Լուսոն կղզու հարավային Կալատանգան քաղաքից 2,3 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:

Նրա օջախն ընկած Է 114 կիլոմետր խորության վրա:

Զոհերի ու ավերծությունների մասին չի հաղորդվում: Ցունամիի առաջացման սպառնալիք չի հայտարարվել: