Հայտնի է դարձել, թե որքան կպահանջվի Ռոդրիգոյին ապաքինման համար

18:28 • 25.12.20

«Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը «Գրանադայի» դեմ խաղում (2-0) ազդրի վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջնամասում։ 

El Chiringuito-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը հաղորդում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը դուրս է մնացել շարքից 3 ամսով։ Ռոդրիգոյի մոտ ախտորոշվել է աջ ազդրի ջլի մկանային վնասվածք։

Այսպիսով, Ռոդրիգոն դաշտ կարող է վերադառնալ մարտին։

«Ռեալը» 32 միավոր է վաստակել Լա լիգայում անցկացրած 15 խաղերից հետո։ Զինեդին Զիդանի թիմը երկրորդն է մրցաշարային աղյուսակում։