Կլոպը Սուրբծննդյան ուղերձում կատարել է Last Christmas երգը երկրպագուների համար (տեսանյութ)

18:50 • 25.12.20

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Սուրբ Ծնունդի տոներին ուղերձով դիմել է ակումբի երկրպագուներին։

Ուղերձի սկզբում Կլոպը կատարել է Ջորջ Մայքլի և դուէտ Wham!-ի ”Last Christmas” երգի առաջին երկու տողը․

«Last Christmas I gave you my heart / But the very next day you gave it away».

Այնուհետև Կլոպը պատմել է Գերմանիայում Սուրբծննդյան ավանդույթների ու իր ընտանիքի մասին։ Նա նաև ամփոփել է 2020 թվականը։