Ոստիկանությունը Մյասնիկյան պողոտայից բերման է ենթարկեց Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին (տեսանյութ)

18:15 • 25.12.20

Մի խումբ քաղաքացիներ, պահանջելով Նիկոլ Փաշինյaնի հրաժարականը, փակել էին Մյասնիկյան պողոտան՝ դրա երթևեկելի հատվածում կանգնեցնելով նաև բեռնատարներ։

Նրանք նշեցին, թե ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև, իրենց խոսքով, դավաճան Փաշինյանը հեռանա։

Փողոցը բացելու համար ոստիկանները 1 րոպե ժամանակ տվեցին քաղաքացիներին, սակայն  բեռնատարներն անսարք էին, և ոստիկաններն այժմ աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Ոստիկանությունը Մյասնիկյան պողոտայի մոտից բերման ենթարկեց որոշ քաղաքացիների։