Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա Երևանում (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների տարբեր խմբեր Երևանում անհնազանդության ակցիաներ են անում՝ փակելով տարբեր փողոցներ։ Նրանց մի խումը Աբովյան պուրակի հարակից հատվածում է։
Նրանք փակեցին Սարալանջի փողոցը, ոստիկաններին հաջողվեց բացել փողոցի մի հատվածը, սակայն փողոցը շարունակվեց մասամբ փակ մնալ։
Քաղաքացիներն այժմ բացել են փողոցը և երթ են իրականացնում Աբովյան պուրակով։










