Մոսկվայում մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 10 700 մարդ է մահացել. ТАСС

00:55 • 25.12.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 74 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 10 763-ի:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 764 789 դեպք է գրանցվել, 588 280 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: