Պակիստանը Google-ին և Wikipedia-ին նախազգուշացրել Է աստվածանարգության տարածման հարցով
Պակիստանի հեռահաղորդակցուղիների վարչությունը դեկտեմբերի 25-ին նախազգուշացում Է արել Google ընկերությանը եւ Wikipedia առցանց հանրագիտարանին աստվածանարգության տարածման առնչությամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մեդիակարգավորիչի մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 25-ին զետեղվել Է Twitter-ի՝ նրա Էջում:
Վարչությունը ճշտել Է, որ Google-ի նկատմամբ այս քայլի պատճառը «գանգատներ են որոնման՝ մոլորության մեջ գցող արդյունքներից», ներառյալ «սուրբ Ղուրանի՝ ոչ ճշմարիտ վարկածի» հրամցումը:
Վարչությունը Google-ից պահանջել Է «անհապաղ վերացնել անօրինական կոնտենտը»:
Wikipedia-ի նկատմամբ գանգատներ են ստացվել Մուհամեդ մարգարեի «ծաղրանկարների զետեղման» առիթով: Ռեսուրսի ղեկավարությանը կարգադրված Է վերացնել «աստվածանարգ կոնտենտը քրեական հետապնդումից խուսափելու համար»:










