Ուգանդայում 30 մարդ է խեղդվել Ալբերտ լճում նավակը շրջվելու հետևանքով
Ուգանդայում առնվազն 30 մարդ Է խեղդվել Ալբերտ լճում նավակը շրջվելու հետեւանքով: Դեկտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան, երբ ձկնորսները պատրաստվում Էին ափ դուրս գալ ձկան որսով,- հայտարարել Է Ռունգա ավանի նավամատույցի ծառայության աշխատակից Աշրաֆ Օրոմոն:- Նավակում եղել Է 47 մարդ, փոխադրվում Էր ձուկ, որը նախատեսված Էր շուկայում վաճառելու համար: Նավամատույց մտնելիս նավակը շրջվել Է»:
Նրա խոսքով՝ զոհվել Է 30 մարդ, հաջողվել Է փրկել 12-ին, մնացածները համարվում են անհայտ կորածներ: Ալբերտ լիճը մեծությամբ յոթերորդն Է Աֆրիկայում եւ մտնում Է Նեղոսի վերին հոսանքի ջրային համակարգի մեջ: Այն գտնվում Է Ուգանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին: Լճի երկարությունը 160 կիլոմետր Է, լայնությունը՝ 30 կիլոմետր: Առավելագույն խորությունը 51 մետր Է: Ալբերտ լճում հաճախ են տեղի ունենում մակույկների եւ նավերի հետ կապված զանազան միջադեպեր, քանի որ այն ինտենսիվորեն օգտագործվում Է ինչպես մարդկանց եւ բեռների փոխարդումների, այնպես Էլ ձկնորսության համար: Անցած մայիսին այտեղ ֆուտբոլի ութ երկրպագուներ են խեղդվել մակույկը շրջվելու հետւանքով, իսկ 2016 թվականի դեկտեմբերին խեղդվել են տեղի երկու ֆուտբոլային թիմերի 30 խաղացողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










