Պենտագոնը քննարկում է՝ ինչպես պիտի վարվի, եթե Թրամփը երկրում ռազմական դրություն մտցնի. Newsweek
Պենտագոնի և Վաշինգտոնի շրջանի ռազմական ղեկավարները զգուշանում են, թե ինչ կարող է անել նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման մնացած օրերին: Չնայած ամեն ինչ եզրակացությունների ոլորտից է, այնուամենայնիվ հեռատես բարձրաստիճան սպաները քննարկել են, թե ինչ են անելու, եթե նախագահը ռազմական դրություն հայտարարի: Այս մասին գրում է newsweek.com կայքը:
Իսկ Վաշինգտոնի շրջանի համար պատասխանատու ռազմական հրամանատարները զբաղվում են արտակարգ իրավիճակների գաղտնի պլանավորմամբ այն դեպքերի համար, եթե երդմնակալության և անցումային շրջանում զինված ուժերը կոչված լինեն պահպանել կամ վերականգնել քաղաքացիական կարգը: Անանունության սկզբունքով աղբյուրի հետ զրուցած սպաներից մեկը տեղեկացրել է, որ գործողությունների պլանավորումը գաղտնի է պահվում Սպիտակ տանը և Պենտագոնում Թրամփի կողմնակիցների տեսադաշտից, որպեսզի գործընթացը չդադարեցվի:
«Ես ավելի քան 40 տարի կապված եմ եղել բանակի հետ և երբևէ չեմ տեսել այնպիսի քննարկումներ, որոնք այժմ ընթանում են, այդպիսի քննարկումների անհրաժեշտություն անգամ չի եղել»,-ասել է պաշտոնաթող սպաներից մեկը:
Նմանատիպ պաշտոններում գտնվող վեց սպա համաձայն են, որ չնայած հավանականություն չկա, որ համազգեստավոր ղեկավարները ներգրավվելու են ընտրություններից հետո հեղաշրջման պես մի սխեմայի մեջ, այնուամենայնիվ իրենք անհանգստացած են, որ զինվորականները կարող են ներքաշվել Թրամփի կողմից ստեղծված ճգնաժամի մեջ, հատկապես եթե Թրամփը որոշի, իր կողմնակիցների խմբեր ստեղծելով, խափանել անցումային շրջանն ու բռնություն բերի մայրաքաղաք:
«Այժմ կորոնավիրուսի պատճառով նախագահը արտակարգ մեծ լիազորություններ ունի: Եվ եթե նա խորհրդակցի իր կողմնակիցների հետ, դրա արդյունքում կարող է ինքնահամոզվել, որ անսահմանափակ լիազորություններ ունի և օրենքից վեր է»,-ասել է պաշտոնաթող փաստաբան-դատավորներից մեկը:
«Բայց ռազմական դրությունը սխալ պարադիգմա է առաջիկա վտանգների մասին մտածելիս»,-նշել է փաստաբանը: Չնայած նախագահի կողմից այդպիսի քայլը կարող է բխել նրա գլխավոր հրամանատար լինելու փաստից, սակայն այստեղ կարևոր բացակայող պայմանը ռազմական կողմն է. սպաների այնպիսի խումբ, որը կաջակցի նրա ապօրինի քայլին:
Փորձագետները համաձայնում են, որ նման խումբ գոյություն չունի, բայց կարող են տեղ ունենալ միջամտությունն ու անգամ ռազմական ուժի կիրառումը:










