Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 77 միլիոնը. ТАСС
Աշխարհում կորոնավիրուսով վարակման 77 530 799 դեպք է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:
Վերջին մեկ օրում վարակման ավելի քան 662 825 հազար դեպք է գրանցվել, մահացել է 13 061 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կորոնավիրուսից մինչ այժմ 1 724 904 մարդ է մահացել:
Վարակման դեպքերի թվով առաջատարն աշխարհում ԱՄՆ-ն է՝ վարակման 18 090 260 դեպքով, երկրորդը Հնդկաստանն է՝ 10 123 778 դեպք, երրորդը՝ Բրազիլիան՝ 7 318 821 դեպքով:










