Եթովպիայի գյուղերից մեկի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 222 մարդ է սպանվել
Եթովպիայի Բենիշանգուլ Գումուզ արևմտյան շրջանում չորեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 222-ի: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է երկրի Կարմիր խաչի կամավորը:
«Երեկ մենք հուղարկավորել ենք 207 զոհի, ևս 15-ին՝ հարձակվողների կողմից»,- պատմել է կամավոր Մելեզե Մեսֆինը:
Ականատեսների խոսքով՝ Բեկոջի գյուղի վրա անհայտ զինված անձինք հարձակում են գործել դեկտեմբերի 23-ին։
Երկրի վարչապետ Աբիյ Ահմեդը հաջորդ օրը զորքեր է ուղարկել հակամարտության գոտի։ Ներկայում զինվորականները հայտնաբերել և սպանել են գյուղի վրա հարձակման համար կասկածվող 42 զինված մարդու։
Ինչպես գործակալությանը պատմել է Բուլեն շրջանի ներկայացուցիչ Քասախուն Ադիսուն, մշտական մարտական գործողությունների պատճառով ավելի քան 40 հազար մարդ արդեն լքել է իրենց տները և դարձել են փախստական։










