Հազարավոր հայ երեխաներ այսօր կարող էին ողջ լինել ու իրենց ծնողների հետ Նոր տարին դիմավորել, եթե վիժվածք-դավաճանները սեպտեմբերի սկզբին դիմեին ՀԱՊԿ․ Նարեկ Մալյան

21:33 • 26.12.20

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Requiem 5. Երազանքներ» վերտառությամբ տեսանյութը և գրել, որ փաստորեն հազարավոր սպանված հայ երեխաներ այսօր կարող էին ողջ առողջ լինել ու իրենց ծնողների հետ Նոր տարին դիմավորել, եթե իշխանությունները ժամանակին դիմեին ՀԱՊԿ և կանխեին պատերազմը։ Գրառումը ստորև․

«Սա Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ամենասարսափելի տեսանյութն է: Աշխարհում չկա որևէ սարսափ ֆիլմ, որը կկարողանա հասնել այս տեսանյութին: Չէ դուք հասկանու՞մ եք, հազարավոր սպանված հայ երեխեք այսօր կարող էին ողջ առողջ լինել ու իրենց ծնողների հետ նոր տարին դիմավորեին, եթե վիժվածք-դավաճանները սեպտեմբերի սկզբին դիմեին ՀԱՊԿ:

Սա ինչ-որ բացատրություն ունի՞:

Ահավոր ա... սարսափելի ա, աննկարագրելի սարսափ ա:

Ժողովուրդ!!! Մեր երեխեքին տարել կոտորել են»: