Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը պատվաստել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում է english.alarabiya.net-ը։
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Թաուֆիկ Ալ-Ռաբիան հայտարարել է, որ երախտապարտ է թագաժառանգ արքայազնին՝ իր նրբանկատության և բնակիչներին պատվաստանյութերի տրամադրման հարցում մշտական հսկողության համար:
Սաուդյան Արաբիայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 361 903 դեպք, որոնցից 6168-ը՝ մահվան ելքով։










