Մեծ Բրիտանիայում վերջին 1 օրում հայտնաբերվել է վսարակման ավելի քան 32 հազար դեպք. մահացել է 570 պացիենտ. РИА Новости

01:12 • 26.12.20

Մեծ Բրիտանիայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 32 հազարը:Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին:

Նշվում է, որ վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում գրանցվել է վարակման 32 725 դեպք, իսկ մահացել է 570 պացիենտ:

Մեկ օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել 39 036 մարդու մոտ, իսկ մահացել էին 574-ը:

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակման 2 221 312 դեպք է հաստատվել: Մահացել է 70 195 մարդ: