Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 2.5 միլիոնը. ավելի քան 62 հազար մարդ մահացել է. RT

04:32 • 26.12.20

Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը 1 օրում ավելացել է ավելի քան 20 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն:

Այս մասին հայտնում է Ֆրանսիայի սանիտարական ծառայության Santé publique կայքը:

Նշվում է, որ երկրում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 20 262 մարդ: Այսպիսով, վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 2.5 միլիոնը՝ հասնելով 2 547 771-ի:

Բացի դա, հաղորդվում է, որ համավարակի հետևանքով գրանցված մահերի թիվը 62 427 է: