Մոսկվայում թատրոնի շենքի մոտ պայթյուն է որոտացել. РЕН ТВ  

19:34 • 26.12.20

Անհայտ տղամարդը փաթեթ է պայթեցրել Մոսկվայի ՝ Օբրազցովի անվան թատրոնի մոտակայքում: Ինչպես փոխանցում է РЕН ТВ-ն, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ չարագործը, հավանաբար, փորձել է պայթուցիկով փաթեթը տեղադրել կայանված մեքենայի տակ, սակայն երբ նրան նկատել են, վերջինս նետել է փաթեթը թատրոնի պատերի մոտ և թաքնվել:

Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Միևնույն ժամանակ նշվում է, որ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով վարչության մամուլի ծառայությունից չեն հաստատել պայթյունի մասին տեղեկությունը: