ԻՀՊԿ-ն պատրաստ է պաշտպանելու Իրանի անվտանգությունը. փոխծովակալ Թանգսիրի
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ զինուժը, համակարգերն ու սարքավորումները գտնվում են պատրաստականության ցանկալի մակարդակի վրա՝ պաշտպանելու համար ջրային սահմանները, ինչպես նաև Իրանի շահերն ու անվտանգությունը:
Ինչպես փոխանցոմ է «Մեհր» գործակալությունը, ռազմածովային ուժերի հրամանատարը նման հայտարարությամբ հանդես է եկել Պարսից ծոց կատարած այցելության շրջանակներում:
Ուսումնասիրելով տարածաշրջանում տեղակայված ուժերի մարտունակությունը՝ հրամանատարն ընդգծել է, որ պետք է պահպանել մարտական պատրաստականությունն ու զգոնությունը:










