Քաբուլում 4 պայթյուն է որոտացել. զոհվել է 2 ոստիկան, կան վիրավորներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում շաբաթ առավոտյան 4 պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնոմ է Tolo News-ը՝ հղում անելով ոստիկանությանն ու ուժային կառույցների խոսքերին:
Մասնավորապես, նշվում է՝ Քաբուլում 3 ժամից էլ պակաս ժամանակահատվածում 3 պայթյուն է որոտացել: Առաջին երկու դեպքերում պայթել են մագնիսական ռումբեր: Բացի այդ՝ երկրորդ պայթյունի թիրախում եղել է մեքենան, որում գտնվել է երկրի բարձրաստիճան անձի անվտանգության ծառայության սպան:
Ինչ վերաբերում է հաջորդող պայթյուններին, ապա այս դեպքում թիրախում են հայտնվել ոստիկանական մեքենաներ, որում գտնվել են իրավապահներ:
Պայթյունի հետևանքով զոհվել է 2 ոստիկան, 5 ուժային և մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել են: Վնասվել են նաև շինություններ:










