Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում անհայտ զինյալների հետ բախման ընթացքում սպանվել է ՄԱԿ-ի 3 խաղաղապահ, ևս 2-ը վիրավորվել է
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում անհայտ զինյալների հետ բախման ընթացքում սպանվել է ՄԱԿ-ի երեք խաղաղապահ, ևս երկուսը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Ինտեֆաքս»-ը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Դուժարիկի հայտարարությանը հղումով:
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է անհայտ զինված անձանց հարձակումները ԿԱՀ ազգային պաշտպանության ուժերի և ԿԱՀ-ում ՄԱԿ-ի կայունացման բազմապրոֆիլային համալիր առաքելության խաղաղապահների վրա Դեկոայում և Բակումեում։ Դեկոայում երեք խաղաղապահ Բուրունդիից սպանվեց և երկուսը վիրավորվեց»,- ասել է Դյուժարիկը:
Բացի այդ՝ պաշտոնյան շեշտել է նաև, որ գլխավոր քարտուղարը ԿԱՀ-ի իշխանություններին կոչ է արել հետաքննել հարձակումները և պատասխանատվության ենթարկել հանցագործներին:










