Այս իշխանություններին հանդուրժելու ամեն օրը նոր կորուստ է, նոր ցավ, նոր խնդիրներ ստեղծող պայմանավորվածություն. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

14:26 • 27.12.20

Սա հերթական հարձակման փորձն էր արժեքային հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Սա առաջին փորձը չէր, նման փորձեր 2,5 ընթացքում եղել են ոչ մեկ անգամ և շատ «հետևողական»։

Այս մասին հաջակցություն Առաքելական եկեղեցու ակցիայի ընթացքում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Կարեն Բեքարյանը։

Նա ցավով արձանագրեց, որ ժողովրդի մի մասի մոտ գիտակցումը, որ այս ամենը չի կարելի հանդուրժել, պետք է պայքարել, արթնացավ այս ամենից հետո։

«Սաղմերը, որպես այդպիսին, գցվում էին 2,5 տարի։ Դժվար է գտնել որևէ ինստիտուտ, որտեղ թերություներ չեն լինի, բայց կարևոր է, թե ինչ արժեքների կրող է այդ թերությունների մասին խոսողը և ինչ նպատակով՝ խնդիրներ լուծելո՞ւ, թե բոլորին լռեցնելու ներքո ինստիտուտները քայքայելու, քանդելու, ավերակ սարքելու։ Իշխանությունները 2,5 տարվա ընթացքում ինչը հնարավոր ու անհնար էր քանդել ու փոշիացնել, քայլ-քայլ արեց՝ հասցնելով նրան, որ ունեցանք այս կորուստները՝ մարդային կյանքեր, հայրենիքի հատված, որը կանգ էլ չի առնում որևէ կերպ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ժողովրդի մի մասի մոտ սթափվելու խնդիրը հիմա էլ կա, քանի որ կուրուստները շարունակվում են՝ օրինակ Սյունիքում։

Անդրադառնալով դիտարկմանը՝ եկեղեցու դեմ արշավը նաև վերջերս հայտնած դիրքորոշման հետ է կապված, հաշվի առնելով, որ Կաթողիկոսը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Կարեն Բեքարյանը նկատեց՝ ինչքան շուտ դիրքորոշում հայտնել, այդքան ինչ-որ բան կանխելու հնարավորություն կլիներ․ «Փառք Աստծո, որ գոնե այժմ այդ դիրքորոշումը կա»։

«Մենք մի բան պիտի բանաձևենք մեզ համար՝ այս իշխանությունների մնալու ամեն օրը նոր ցավ, նոր պայմանավորվածություն՝ նոր որևէ պրոբլեմ ստեղծելու, նորից մի բան տալու, մենք դա ամեն օր տեսնում ենք․ կա ձեռագիրը՝ քանդել, քայքայել բոլոր հնարավոր օջախները՝ ինստիտուտները, որոնք կարող են այդ գործընթացին դիմագրավելու շանս ունենալ։ Եկեղեցու դեմ պայքարը միայն դրանով է պայմանավորված»։