Կորոնավիրուսի նոր տեսակի տարածվելու պատճառով Չեխիայում համաճարակային վտանգի առավելագույն աստիճան է հայտարարվել. ТАСС

04:59 • 27.12.20

Կորոնավիրուսի նոր տեսակի ի հայտ գալու և արագ տեմպերով տարածվելու պատճառով Չեխիայում համաճարակային վտանգի առավելագույն՝ 5-րդ աստիճան է հայտարարվել, հաղորդում է ТАСС-ը:

Այսուհետ արգելվելու է դուրս գալ տնից առանց խիստ անհրաժեշտության, սննդի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու խանութների զգալի մասը փակվելու են:

Քաղաքացիները տեղաշարժը երկրի ողջ տարածքում կարգելվի տեղական ժամանակով 21:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում:

Չեխիայում համաճարակային իրավիճակը վերջին շաբաթներին վատացել է, և վարակը տարածվում է երկրի ամբողջ տարածքում, այդ պատճառով էլ կառավարությունը հակահամաճարակային պայքարի բարձր աստիճան է հայտարարել:

Երկրում բաց են լինելու այն խանութները, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրով են զբաղվում: