Կորոնավիրուսի նոր հայտնաբերված տեսակով վարակման դեպքեր են գրանցվել Կանադայում. ТАСС

02:59 • 27.12.20

Կորոնավիրուսի նոր հայտնաբերված տեսակով վարակման դեպքեր են գրանցվել Կանադայում, հաղորդում է ТАСС-ը:

Վարակվածներն, ըստ Օնտարիոյի շրջանի կառավարության հաղորդած տվյալների, զույգեր են և վերջին շրջանում չեն ճամփորդել, այժմ ինքնամեկուսացված են:

Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:

Եվրոպայում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակով վարակման դեպքեր են արձանագրվել նաև Իսպանիայում, Շվեդիայում, Բրազիլիայում և այլ երկրներում:

Այս պահին աշխարհի մի շարք երկրներ կասեցրել են ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ: