Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

14:50 • 27.12.20

5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել դեկտեմբերի 27-ին Պերուի ափերի մոտ` Խաղաղ օվկիանոսում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 11:11-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատիկիպա բնակավայրից 26 կիլոմետր հարավ,  աղբյուրը` 34 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: