Թուրքիայի Արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:07 • 27.12.20

Ժամանակակից Թուրքիայի Արևելքում գտնվող Էլազըգ (պատմական Խարբերդ) քաղաքի տարածքում Երևանի ժամանակով դեկտեմբերի 27-ին 10:37-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով հանրապետության արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների վարչությանը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերով ՝ նախնական տվյալներով, երկրաշարժի գոտում զոհեր կամ ավերածություններ չկան: Հնարավոր վնասի գնահատումը շարունակվում է: