Եգիպտոսում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, կան զոհեր
Եգիպտոսում ՝ մայրաքաղաք Կահիրեի ծայրամասում, հրդեհ է բռնկվել հիվանդանոցում, որը զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, ինչի հետևանքով առնվազն 7 հիվանդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել երեկ առավոտյան Մսր Ալ Ամալ մասնավոր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մահացածներից բացի, ևս մի քանի մարդ թունավորվել է հրդեհված նյութերից:
Հրդեհի նախնական պատճառը էլեկտրացանցի խափանումն է:
Ամբողջ հիվանդանոցը տարհանվել և փակվել է, իսկ հիվանդները տեղափոխվել են Կահիրեի պետական հիվանդանոց:










