Հունաստանի վարչապետն ու նախագահը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ  

23:31 • 27.12.20

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն և վարչապետ Կիրակոս Միցոտակիսը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Ինչպես հայտնում է Greek City Times-ը, «Քովիդ-19»-ի դեմ պատվաստման գործընթացին ներկա է եղել երկրի գլխավոր համաճարակաբան Սոտիրիս Ցիոդրասը, որը ևս պատվաստվել է:

Նշվում է, որ վարչապետ Միցոտալիսը երրորդ մարդն է երկրում, որը պատվաստանյութ է ստանում: Առաջինը պատվաստվել է Աթենքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույրը:  

Հունաստանում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 135 456 մարդ, մահացել՝ 4606-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայում այսօրվանից մեկնարկում է պատվաստումների լայնամասշտաբ գործընթացը: