Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել

13:43 • 27.12.20

Գիլգիթ-Բալթիստան շրջանում վթարի է ենթարկվել Պակիստանի բանակի ավիացիոն ուղղաթիռը, որի արդյունքում զոհվել է 4 մարդ: Այս մասին դեկտեմբերի 27-ին հաղորդում է «Ռադիո Պակիստանը» ՝ հղում տալով Պակիստանի հանրային կապերի միջգերատեսչական ծառայությանը:

Ուղղաթիռը զինծառայողի մարմին էր տարհանում տեղի հիվանդանոց: Ինքնաթիռում եղել են 2 օդաչու և 2 զինվորական:

Հստակեցվում է, որ վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: