Մոսկվայում մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 10 900 մարդ է մահացել. ТАСС

00:59 • 27.12.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 73 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 10 913-ի:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 779 584 դեպք է գրանցվել, 599 541 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: