Պեսկովը նշել է, որ Պուտինը «տեսանելի ապագայում» կտեղեկացնի իր պատվաստման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տեսանելի ապագայում» կտեղեկացնի իր պատվաստման մասին: РИА Новости-ի փոխանմցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նա, հատկապես, որ ասել է, որ կանի դա: Նա ասել է, որ կպատվաստվի, որ նման որոշում է կայացրել և սպասում է նախապատրաստական բոլոր գործողությունների ավարտին»,- մեկնաբանել է Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն շաբաթ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում կիրառելու համար:
Կլինիկական փորձարկումների արդյունքով դեղամիջոցը լիակատար անվտանգություն և արդյունավետություն է դրսևորել այդ տարիքային խմբի մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ:
Դեկտեմբերի 17-ին կայացած մեծ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ անպայման կպատվաստվի, երբ դա հնարավոր դառնա:
ՌԴ-ում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրւսով վարակման 3 050 248 դեպք, որից 54 778-ը՝ մահվան ելքով:










