Թուրքական ուժերը հեռանում են Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանից՝ տեղակայվելով Իդլիբի այլ դիտակետերում
Թուրքական ուժերը շարունակում են տարհանել իրենց ռազմական տեխնիկան Սիրիայում կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների իրենց դիտակետերից:
Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), ակտիվիստներն արձանագրել են թուրքական զինվորական մեքենաների դուրս բերումն Իդլիբի արվարձանային Ալ-Թուքան շրջանի իրենց դիտակետից:
Դրանք ուղևորվել են Իդլիբի Ջաբալ ալ-Զավիյա քաղաքում տեղակայված թուրքական դիրքեր, ուր վերջին շրջանում թուրքական զինուժի բազմաթիվ կուտակումներ են լինում:
Դեկտեմբերի 18-ին կենտրոնի ակտիվիստները հայտնել էին, որ թուրքական ուժերը հեռանում են կառավարական ուժերի վերահսկողության տակ անցած 12 հիմնական դիտակետերից, որոնք տեղակայված էին Համա, Հալեպ և Իդլիբ նահանգներում:
Նախօրեին դիտորդական կենտրոնը հայտնել էր Թուրքիայից Իդլիբ ուղևորվող 15 մեքենաներից կազմված ռազմական շարասյան մասին, որը սահմանն անցել է «Քաֆր Լուսին» անցակետով:










