Թեհրանից ոչ հեռու ձնահյուսի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել. ТАСС

03:55 • 27.12.20

 

Թեհրանից ոչ հեռու ձնահյուսի հետևանքով առնվազն 8 ութ մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Tehran Times-ի հրապարակմանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահը հայտնել էր, որ առնվազն 2 ալպինիստ է մահացել, ևս վեց մարդու դի էր հայտնաբերվել:

Հաղորդվում է, որ Իրանի մի շարք շրջաններում վերջին օրերին ձյան առատ տեղումներ են: