Էրդողանի կառավարությունը խստացնում է իրավապաշտպան խմբերի նկատմամբ վերահսկողությունը․ Amnesty International-ի

16:54 • 28.12.20

Թուրքիայում ընդունված նոր օրենքը, որն ուղղված է ահաբեկչության ֆինանսավորման կանխմանը, մեծացնում է երկրում իրավապաշտպան խմբերի նկատմամբ ճնշումների հավանականությունը, հայտարարել է Թուրքիայում Amnesty International-ի տնօրեն Թարիք Բեյհանը:

«Այս օրենքը ներքին գործերի նախարարին լիազորություն է տալիս իր ցակությամբ փակել ցանկացած կառույց՝ առանց դատարանում բողոքարկման հնարավորության»,- Financial Times-ին ասել է Բեյհանը։

Թուրքիայի խորհրդարանը նախօրեին ընդունել է «զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը կանխելու մասին» օրենքը, որի համաձայն՝ ոչ կառավարական կազմակերպությունները ենթակա են ՆԳՆ-ի ստուգումներին։

Բեյհանը նշել է, որ օրենքում «լրացուցիչ դրույթներն ավելացվել են գաղտնի»։

«Իրավապաշտպան խմբերը հաճախ ենթարկվում են ահաբեկչության մեղադրանքներին, այս օրենքը հիմնված է ահաբեկչության երկիմաստ սահմանումների վրա՝ ասոցիացիաներն անգործունակ դարձնելու համար»,- ասել է նա։

ՀԿ-ների վերահսկողության կանոնները տարածվում են քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի՝ իրավապաշտպաններից մինչև մարզական ասոցիացիաների և կրոնական խմբերի վրա, հաղորդում Է FT-ն: