AstraZeneca-ի ղեկավարը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ նոր պատվաստանյութն արդյունավետ է նաև «բրիտանական» մուտացիայի դեպքում
Մեծ Բրիտանիան մտադիր է հավանություն տալ COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութին, որը, դեղագործների խոսքով, արդյունավետ է նաև կորոնավիրուսի նոր տեակի դեմ պայքարում, որն արդեն հասցրել է մեծ տարածում գտնել աշխարհում։
AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերություն գլխավոր գործադիր տնօրեն Պասկալ Սորիոն Sunday Times թերթին ասել է, որ կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութը նույնքան արդյունավետ է, որքան դեղերի մրցակից ստեղծողների պատվաստանյութերը։
Նշվում է, որ AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի նոր պատաստանյութն ավելի հեշտ է տեղափոխել և պահպանել, ինչը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս վարակի աճող մակարդակի դեմ պայքարելու ևս մեկ հզոր գործիք ունենալ։
Ինչ վերաբերում է նոր բրիտանական մուտացիայի դեմ պատվաստանյութի արդյունավետությանը, Սորիոտը հայտնել է, որ հավատացած է՝ այն արդյունավետ կլինի նաև նոր շտամի դեպքում, սակայն, նրա խոսքով, անհրաժեշտ են հավելյալ ստուգումներ անցկացնել։
Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:
Վիրուսի «բրիտանական» տեսակով վարակման դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի շարք այլ երկրներում ևս՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ինչպես նաև Ճապոնիայում:










