Չեմ հասկանում մենք վարչապե՞տ ունենք, թե՞ «բրոկեր», օրը մի տարածք է հանձնում․ պարզվում է՝ հիմա ամենակարևոր հարցը Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելն է. Գևորգ Պետրոսյան

14:21 • 28.12.20

Ժամանական է հասկանալ, որ պատգամավոր և մանդատավոր դրանք տարբեր բաներ են, մանդատակիրը ընդամենը մանդատը վերցնում է, գալիս է Բաղրամյան 19-ը, բայց  ինչի՞ համար է գալիս, ինքն էլ տեղյակ չէ, իսկ պատգամավորը այն մարդն է, որ ժողովրդի ձայնը հասցնում է իշխանությանը: Ես մեծ հույս ունեի, որ մեր իշխանությունը, մասնավորապես, վարչապետի պաշտոնը ծանրաբեռնող Նիկոլ Փաշինյանը, կսթափվեն և կսկսեն առաջնահերթությունները մեկը մեկից տարբերել. այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր անդամ
Գևորգ Պետրոսյանը:

«Այսօր ես ստեղից պետք է գնամ, գտնեմ այն պաշտոնյային, չեմ ասում անունը, որ իր հետևից չընկնեն, որ ինքը արագացնի 70 օր անհետ կորած, մահացած և ծնողների միջոցով Հայաստան տեղափոխված դիակի ԴՆԹ-ի իրականացնումը, որպեսզի կարողանանք թաղումն անել, ծնողը այն վիճակում է, որ ասում է՝ ես ավելի արագ երևի մեռնեմ, քան իմ երեխայի դիակը գա հասնի իմ տուն։ Սրա մասին պետք է մտածի Նիկոլ Փաշինյանը: Ես չեմ հասկանում մենք վարչապե՞տ ունենք, թե՞ «բրոկեր», օրը մի տարածք հանձնում է, վարչապետը պետք է այսօր այդ հարցերը լուծել: Բայց պարզվում է, որ ամենակարևոր գործը Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելն է»,- նշեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝  Նաիրա Զոհրաբյանը մեծ գործ է արել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում. «Այն, ինչ արել է եվրոպական ատյաններում, այս «քայլարածներից», ո՞ր մեկն է անելու: Գնում են այնտեղ, խայտառակ են անում՝ բուֆետներից դուրս չեն գալիս: Զոհրաբյանն իր գործունեության ընթացքում հիմնականում գնացել է քրեակատարողական հիմնարկներ, զբաղվել է պատիժ կրող անձանց իրավունքների պաշտպանությամբ, ակտիվորեն մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում եվրոպական բոլոր կառույցներից հետ աշխատանքներին, սրանից մեկը թեկուզ «Դուխով» գլխարկով դուխ կանի՞ գնա, մտնի քրեակատարողական հիմնարկ, ես պատկերացնում եմ, թե ինչ իրենց հետ կկատարվի»:

Նրա խոսքով՝ ԱԺ «Կանոնակարգ օրենքի» 150-րդ հոդվածում նախատեսված է երեք հիմք մշտական հանձնաժողովի նախագահին պաշտոնից հեռացնելու համար: Դրանք են՝ երբ դադարել է նրան պատգամավորական լիազորությունները, երբ նախագահը ինքն է հրաժարական տվել և երրորդը, երբ նախագահը դուրս է եկել կուսակցությունից: Ըստ նրա՝ Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելով՝ առնչվում ենք սահմանադրական կարգի հերթական տապալման հետ: