ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից 8 հոգի բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն
ՀՀ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից 8 հոգի բերման է ենթարկվել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ մուտքերի մոտ։ Նրանք սպասում են ԱԺ պատգամավորներին, որոնք գալիս են ԱԺ՝ արտահերթ նիստին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










