Հալեպի մերձակայքում Սիրիայի կառավարության և Թուրքիայի ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել․ NPA
Սիրիայի հյուսիսում սիրիական կառավարության և Թուրքիայի ուժերի միջև նախօրեին փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է սիրիական «Հյուսիսային մամուլի գործակալությունը»-ը (NPA):
Մարտական գործողությունները, գլխավորապես՝ հրետանային փոխհրաձգությունները, կենտրոնացած են եղել Հալեպի և Համայի նահանգներում։
NPA-ի հետ զրուցած ռազմական աղբյուրները հայտնել են, որ թուրքական զորքերը գնդակոծել են Հալեպից արևմուտք գտնվող սիրիական կառավարության հրետանային դիրքերը՝ Զավիա լեռնաշղթայի շուրջ ընդդիմության դիրքերի վրա սիրիական ռեժիմի ավելի վաղ իրականացրած հարձակումներից հետո:
Ռազմական աղբյուրները նաև հայտնել են, որ Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումները Զավիա լեռներում բարձրացրել են իրենց մարտական պատրաստվածությունը՝ տարածաշրջանում ռազմական տեխնիկայի ժամանման մասին լուրերից հետո:
Նշվում է, որ վերջերս տեղի ունեցած բախումներին նախորդել է Հարավային Իդլիբում թուրքական ուժերի ավելացումը։ Իդլիբում թուրքական զորքերի և տեխնիկայի թվաքանակը, ինչպես հաղորդվում է, կազմում է 12 000 զինվոր և 9 000 միավոր տեխնիկա:










